ԱԺ և Ռադայի նախագահները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում

Այսօր տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով զրույց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի միջև՝ ուկրաինական կողմի նախաձեռնությամբ:

Ազգային ժողովի լրատվականի փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում, Հայաստան-Ուկրաինա միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Այլ մանրամասներ պաշտոնական հաղորդագրությունում չեն փոխանցվում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների միջև հեռախոսազրույց է կայացելՄիրզոյանն ու Կուլեբան քննարկել են Հարավային Կովկասին վերաբերող հարցերՈ՞րն է «նոր կոնտեքստը» հայ-ուկրաինական հարաբերություններումՓաշինյանը Գրանադայում շփվել է Զելենսկու հետ