Թեհրանում նախագահ Ռայիսիի և նրան ուղեկցող պաշտոնյաների մահից հետո այսօր առաջին անգամ Իրանի կառավարության նիստ է հրավիրվել։ Այն նախագահել է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոհամմադ Մոհբերը։
«Տեղի ունեցածը լուրջ միջադեպ էր՝ տխուր և մտահոգիչ, սակայն պետական համակարգում որևէ մեկը չպետք է դադարեցնի աշխատանքը։ Հանուն մեր պետության որևէ դադար կամ ընդհատում չպետք է լինի։ Այս ողբերգական միջադեպը որևէ կերպ չի ազդի կառավարության բնականոն աշխատանքի վրա», - հայտարարել է Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խամենեին հավաստիացրել է՝ «պետության կառավարման գործում խափանումներ չեն լինի» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանում հնգօրյա սուգ է հայտարարվել