Ինչպես կազդի Ռայիսիի մահը Հայաստանի վրա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, արխիվ

«Մեծ ակտիվացում Ադրբեջանի կողմից, որ առիթից օգտվեն և ինչ-որ գործողություններ սկսեն, այս իրադարձության հետ չէի կապի», - ասում է իրանագետ Ալեն Շադունցն ու հավելում՝ մոտակա ամիսներին և տարիներին Իրանը կշարունակի այն քաղաքական կուրսը, որի ջատագովն էր։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին զոհվել է կիրակի օրը Արևելյան Ադրբեջան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Վարզաքան շրջանում ուղղաթիռի վթարի հետևանքով: Նա Ադրբեջանի հետ սահմանին համատեղ ամբարտակի նախագծի բացման արարողությունից հետո պետք է վերադառնար Թեհրան: