Հրդեհ Նովոռոսիյսկի ենթակայանում, 26 հազար մարդ մնացել է առանց հոսանքի

Արխիվային լուսանկար

Նովոռոսիյսկում հրդեհ է բռնկվել Կիրիլլովսկայա ենթակայանում, ինչի հետևանքով 26 հազար մարդ մնացել է առանց հոսանքի, հայտարարել է քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն։

Պաշտոնյայի խոսքով՝ հրդեհի պատճառները դեռ պարզված չեն։ Տեղի բնակիչները հայտնում են, որ գիշերը լսել են անօդաչու թռչող սարքերի ձայներ, գրում է Astra տելեգրամյան ալիքը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Կրասնոդարի երկրամասում դրոնների թռիչքների մասին չի հաղորդել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական և ուկրաինական կողմերը հաղորդում են ԱԹՍ հարվածների մասին