Ադրբեջանի ռազմաօդային ուժերը նոր հրամանատար ունի

Նամիկ Իսլամզադե

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ Նամիկ Իսլամզադեն նշանակվել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:

Ռազմաօդային ուժերի գործող հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թախիրովն ազատվել է պաշտոնից՝ զինվորական ծառայության տարիքային շեմը լրանալու պատճառով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի ռազմաօդային և ռազմածովային ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել