Հարավային Կորեան և Ճապոնիան հայտնում են Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռ արձակելու մասին։
Ըստ Հարավային Կորեայի գլխավոր շտաբի՝ Ճապոնական ծովի ուղղությամբ հրթիռն արձակվել է տեղական ժամանակով 15։10 րոպեին հյուսիսկորեական նավահանգստային Վոնսան քաղաքի մերձակայքից։
Ճապոնական NHK հեռուստաընկերության հաղորդագրության համաձայն, միջին հեռահարության հրթիռն ընկել է Ճապոնական ծովն առանց որևէ վնաս պատճառելու։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հյուսիսային Կորեան վերստին հրթիռների փորձարկում է իրականացրել