Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շարժմանը միանալու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում (ԲՀԿ) առանձին քննարկում տեղի չի ունեցել, բայց կուսակցության առանձին ներկայացուցիչներ մասնակցում են բողոքի ակցիաներին։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Իսկ Ծառուկյանի հետ Բագրատ սրբազանի հնարավոր հանդիպման մասին Տոնոյանը նշեց, որ տեղեկատվության չի տիրապետում:
Շարժման առաջնորդներից ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էր այսօր «Ազատությանը» հայտնել ԲՀԿ-ի հետ առաջիկայում նախատեսվող հանդիպման մասին:
Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց գյուղից սկսված շարժումը իր պնդմամբ ապօրինի սահմանազատումը կասեցնելու պահանջով մայիսի 9-ին երթով հասավ Երևան, ապա վարչապետի հրաժարականի պահանջ դրեց և այդ օրից անհնազանդության ակցիաներ է անցկացնում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վարչապետի թեկնածուի շուրջ համախոհություն գոյություն ունի. Բագրատ սրբազանԲողոքի ակցիաները Երևանում շարունակվում ենԲագրատ սրբազանը հանդիպել է երեք նախկին վարչապետերի հետ