Ի նշան բողոքի՝ Կիրանցի բնակիչները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը։
Այս դեպքում այլընտրանքայինը Աճարկուտի ճանապարհն է, որը գտնվում է անբարեկարգ վիճակում։ Երեկվա հայտարարության համաձայն, այդ ճանապարհը կհիմնանորոգվի ու կդառնա Կիրանցի հիմնական ճանապարհը։
Գյուղացիների մի խմուբ էլ փակել է Կիրանց մտնող ճանապարհի այն հատվածը, որը շաբաթներ շարունակ փակ էին պահում ու օրուգիշեր հերթապահություն իրականացնում։ Ասում են իրենց խաբված են զգում, պահանջում են, որ սահմանազատման պատասխանատուները գան իրենց պատասխան տալու։
Կիրանցում դժգոհ են երեկ կեսգիշերին հրապարակված սահմանագծման հարցով արձանագրությունից։ Այսօր գյուղացիները հավաքվել էին գյուղի կենտրոնում։
«Ազատության» հետ զրույցում նրանք նշում էին, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները և այն երեք զգայուն կետերի հարցը, որի մասին դեռ վարչապետն էր խոսում, ոչ ի շահ իրենց է լուծվել՝ չբացառելով, որ բողոքի գործողությունների դիմեն։
Կառավարությունից գյուղացիներին տեղեկացրել են, որ գալիս են Իջևան՝ հանդիպելու ակտիվիստների հետ, սակայն բնակիչները միաբերան հայտարարել են, որ չեն պատրաստվում հեռանալ գյուղից անգամ կառավարության անդամների հետ հանդիպման համար։ Նրանք պահանջում են, որ կառավարության անդամներն իրենք ժամանեն գյուղ և հանդիպեն բոլոր բնակիչների հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիրանցեցիները մերժեցին կառավարության անդամների հետ Իջևանում հանդիպելու առաջարկը՝ պահանջելով գյուղում հանդիպումԿիրանցի հատվածում խնդիրների շուրջ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ պարզաբանումներ ներկայացրեց՝ մասնավորապես շեշտելով՝ սկբունք են որդեգրել՝ «սահմանն անցնում է այնտեղ, որտեղով անցնում է»։ Վարչապետը նկատի ուներ Խորհրդային միության օրոք հաստատված սահմանները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիրանցում ճանապարհի տեղափոխման խնդիր առաջանալու է. վարչապետի աշխատակազմից հաստատում են ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մենք որդեգրել ենք սկզբունք՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է»․ Փաշինյան