«Նոր Կալեդոնիայի անջատականները գործարք են կնքել Ադրբեջանի հետ», - հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը՝ մեկնաբանելով Ֆրանսիայի տիրապետության տակ գտնվող խաղաղօվկիանոսյան կղզիներում սկիզբ առած անկարգությունները։
«Սրանք մտացածին հայտարարություններ չեն։ [Նոր Կալեդոնիայի] անկախության կողմնակիցներից ոմանք գործարքի են գնացել այդ երկրի հետ», - հայտարարել է Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարը։
Անկարգությունները Նոր Կալեդոնիայում բռնկվել էին շաբաթասկզբին՝ առնվազն չորս մարդու, այդ թվում՝ մեկ ոստիկանի մահվան պատճառ դառնալով։
Ցույցերի պատճառը Ֆրանսիայի խորհրդարանի կայացրած որոշումն էր, որի համաձայն, ընտրելու իրավունք ունեցող անձանց շրջանակը Նոր Կալեդոնիայում կընդլայնվի։ Այսուհետ այն ընդգրկելու է նաև 1998 թվականից հետո այստեղ բնակություն հաստատած անձանց, որոնց մեծամասնությունը էթնիկ ֆրանսիացիներ են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանցի լրագրողին թույլ չեն տվել մուտք գործել Նոր Կալեդոնիա, «Ազերթաջ»-ը մեղադրում է Ֆրանսիային