Վրաստանի իշխանությունները քննադատում են բալթյան երեք պետությունների և Իսլանդիայի ԱԳ նախարարներին՝ Թբիլիսի կատարած այցի շրջանակներում ընդդիմության հանրահավաքին մասնակցելու և դրա ընթացքում ելույթով հանդես գալու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի ԱԳ նախարարները ժամանել են Վրաստան«Դիմել ընդդիմադիր կուսակցությունների կողմից կառավարության դեմ տրամադրված մի խումբ հուզված երիտասարդներին և նրանց անվանել «ժողովուրդ»՝ նման արարքը սպասելի էր խորհրդային կամ ռուսական քարոզչությունից, բայց ոչ ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարներից», - այսօր ֆեյսբուքյան իր օգտահաշվում գրել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքըՎրացական խորհրդարանի խոսնակի պնդմամբ, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն իրենց գործողություններով «նպաստում են ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարության տապալմանը, քանի որ նրանց դուր չի գալիս այդ կառավարության կողմից ընդունված օրենսդրությունը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրահանձնաժողովը կոչ է արել Վրաստանին հրաժարվել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքից