Լավրովը մայիսի 20-ին կմեկնի Աստանա

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 20-ին կմեկնի Աստանա։

Նա Աստանայում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ԱԳ նախարարների խորհրդի նիստին։

Շանհայի համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 2001 թվականին։ Սկզբում կազմակերպությանը անդամակցում էին 6 երկիր՝ Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ 2017 թվականին նրանց միացան Հնդկաստանը և Պակիստանը, 2023-ից էլ Իրանը։

ՇՀԿ հիմնական նպատակներն են` անդամ պետությունների միջև քաղաքական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային և այլ ոլորտներում արդյունավետ համագործակցության խթանումը, տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության համատեղ ապահովումը և պահպանումը։ Հայաստանը ՇՀԿ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ունի 2016-ի ապրիլի 16-ից։