ՆԳՆ վերջին տվյալներով՝ այսօր բերման է ենթարկվել 63 մարդ, բոլորն ազատ են արձակվել

Ոստիկանությունը բերման է ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին, Երևան, 14-ը մայիսի, 2024թ.

Ներքին գործերի նախարարության վերջին տվյալներով՝ այսօրվա բողոքի ակցիաների 63 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Նախարարությունից «Ազատության»-ը փոխանցեցին նաև, որ բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել:

Առավոտից ընդդիմությունը վերսկսել է բողոքի ակցիաները Երևանում։ Առավոտյան հաղորդվում էր 38 բերման ենթարկվածների մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵՊՀ, Ժուռնալիստների միություն, Գարեգին Նժդեհի հրապարակ. ակցիաները շարունակվում ենՈստիկանները Սայաթ -Նովա- Աբովյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներինԺամը 10-ի դրությամբ բողոքի ակցիայի 38 մասնակից է բերման ենթարկվել

Երեկվա անհնազանդության ակցիաների ժամանակ 171 մասնակից էր բերման ենթարկվել, երեկոյան բոլորն արդեն ազատ էին արձակվել։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որ մայիսի 9-ից ակցիաներ, հանրահավաքներ ու ցույցեր է անում, պահանջում է հատվածական սահմանազատման կասեցում ու վարչապետի հրաժարական։

Իշխանությունները շեշտում են, որ այս հավաքները փորձ են՝ ապօրինի ճանապարհով հեղաշրջում իրականացնելու։ Վարչապետի անվստահության գործընթացի նախաձեռնությունն էլ գնահատում են «զուրկ քաղաքական բովանդակությունից»։