Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբն այսօր հաղորդել է, որ ռուսական ուժերը շարունակում են հարձակողական գործողություններ ձեռնարկել Խարկովի ուղղությամբ։
«Վերջին 24 ժամերին ռուսական ուժերը 22 գրոհ են ձեռնարկել, որոնցից 14-ը այս պահին էլ շարունակվում է», - հաղորդում են ուկրաինացի զինվորականները։
Ռազմական թեմաները լուսաբանող ուկրաինական տելեգրամ ալիքները պնդում են, որ ուրբաթ օրվանից ի վեր ռուսներին հաջողվել է վերահսկողություն սահմանել առնվազն 9 սահմանամերձ գյուղերի նկատմամբ։
«Այս պահին հիմնական մարտերը ընթանում են Ռուսաստանի հետ սահմանից մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վոլչանսկ քաղաքի համար», - հաղորդում է Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբը՝ ընդգծելով, որ այս պահին Խարկովի մարզում իրադրությունը կայունացնելու նպատակով նոր ռեզերվային ստորաբաժանումներ են տեղակայվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ավելի քան 4 հազար բնակիչ է տարհանվել Ուկրաինայի Խարկովի մարզից