«Ղազախի օկուպացված հողերի վերադարձը, մեր պայմաններով սահմանազատումը և սահմանագծումը մեր հերթական հաղթանակն է», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանի առաջնորդը շեշտել է՝ «Ղազախի հողերը վերադարձվում են մեզ առանց մեկ կրակոցի»:
Շուշիում հաստատված ադրբեջանցիների հետ հանդիպմանը Ալիևը նաև ասել է. - «Մենք մեր իրավունքները վերականգնեցինք ոչ թե բանակցությունների միջոցով, ոչ թե ոմանց զիջումների հաշվին, այլ մարտի դաշտում»:
Նա կարծիք է հայտնել, թե այսօր «ամբողջ աշխարհն է խոսում ադրբեջանցիների հերոսության մասին»:
Շուշիում ադրբեջանցիների առաջին խումբը բնակություն է հաստատում քաղաքը Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց շուրջ երեքուկես տարի անց։ Թե քանի մարդ է բնակեցվել Շուշիում, ադրբեջանական պաշտոնական աղբյուրները չեն հայտնում։
Բացառությամբ Շուշիի Բաքվի վերահսկողության տակ անցած այլ առանցքային քաղաքներում և նույնիսկ գյուղերում Ալիևի վարչակազմը բնակեցման գործընթաց է սկսել կարճ ժամկետներում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շուշիում ադրբեջանցիների առաջին խումբն է բնակություն հաստատել
Մանրամասները տե՛ս այստեղ