Սլովենիայի արտգործնախարար Տանյա Ֆայոնը լրագրողներին ասել է, որ կառավարությունը Պաղեստին պետությունը ճանաչելու գործընթաց է նախաձեռնել, և համապատասխան առաջարկը հունիսի 13-ին կներկայացվի խորհրդարան։
Պաղեստինի անկախությունը ճանաչելու գործընթացը նա անշրջելի է համարել։ «Սլովենիան հստակ ազդանշան է հղում Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու անհրաժեշտության մասին՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման համար հիմք ընդունելով երկու պետություն ստեղծելու սկզբունքը», - ասել է Ֆայոնը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ըստ Ֆիդանի՝ տարածաշրջանի հակամարտությունների լուծման միակ բանալին Պաղեստին պետության ճանաչումն էԱվստրալիան կարող է ճանաչել Պաղեստին պետությունը