Պուտինի խոսնակը հաստատում է, որ ռուս զինվորականները դուրս կգան Հայաստանի որոշ մարզերից

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դիմիտրի Պեսկովը հաստատել է՝ Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդները համաձայնել են, որ ռուսական զինվորականներն ու սահմանապահները դուրս են գալու Հայաստանի որոշ մարզերից։

«Իսկապես, կապված պայմանների փոփոխության հետ՝ Փաշինյանն ու Պուտինը համաձայնեցրել են այդ հարցը», - պետական РИА "Новости" գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը, հավելելով, որ հայկական կողմի խնդրանքով ռուս սահմանապահները կմնան Թուրքիայի և Իրանի սահմանին։

Երեկ երեկոյան Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը, որը մոտավորապես մեկ ժամ է տևել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Զվարթնոց»-ում և 44-օրյայի ընթացքում ու հետո ՀՀ-ում տեղակայված ռուս սահմանապահները կհեռանանՓաշինյանը՝ Պուտինին. «Կուտակվել են հարցեր, որ քննարկման կարիք ունեն»Պուտինը գովեստով է խոսել Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունների և տնտեսական համագործակցության մասին