Պուտինը գովեստով է խոսել Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունների և տնտեսական համագործակցության մասին

Նիկոլ Փաշինյանը ևՎլադիմիր Պուտինը, Կրեմլ, Մոսկվա, 8 մայիսի, 2024թ.

Մայիսի 8-ին Կրեմլում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո, տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

«Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա դրանք նույնպես շատ հաջող են զարգանում, մենք միշտ առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում տնտեսական համագործակցությանը»,- հայտնել է Պուտինը հանդիպման ընթացքում։

Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել են, որ երկկողմ հարաբերություններում կուտակվել են լուծումներ պահանջող խնդիրներ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը՝ Պուտինին. «Կուտակվել են հարցեր, որ քննարկման կարիք ունեն»