Վրաստանում պատրաստվում են ծայրահեղականների «սև ցուցակ» կազմել

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, արխիվ

Վրաստանի իշխող կուսակցության քաղխորհրդի որոշմամբ առաջիկայում արմատական հայացքներ ունեցող անձանց հատուկ ցանկ կկազմվի։ Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Երկրում իրավիճակի ապակայունացում հրահրող անձանց ցանկը կազմվելու է «Վրացական երազանքի» կուսակցական կառույցների օժանդակությամբ», - հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը՝ նշելով, որ տվյալների բազան հասանելի կլինի համացանցում։

«Այդ մարդկանց դեմ օրենքների և Սահմանադրության շրջանակներում միջոցներ կձեռնարկվեն, որպեսզի իրավախախտումներն առանց պետական և հասարակական արձագանքի չմնան», - հայտարարել է Պապուաշվիլին։