Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում Դորթմունդի «Բորուսիան» 1-0 հաշվով Փարիզում հաղթեց «Պարի Սեն-Ժերմենին»:
«Պարկ դե Պրենս» մարզադաշտում կայացած հանդիպման միակ գոլը 50-րդ րոպեին Յուլիան Բրանդտի փոխանցումից գլխով խփեց գերմանական ակումբի պաշտպան Մատս Հումելսը։ Առաջին խաղը Դորթմունդում նույնպես ավարտվել է 1-0 հօգուտ «Բորուսիա»-ի:
Երկրորդ կիսաեզրափակիչում մայիսի 8-ին Մադրիդի «Ռեալ»-ը տանը կընդունի Մյունխենի «Բավարիա»-ին: Այդ թիմերի առաջին խաղը Մյունխենում ավարտվել է ոչ-ոքի 2-2 հաշվով:
Եզրափակիչ խաղը հունիսի 1-ին տեղի կունենա Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: