ԱՄՆ հանրապետական 12 սենատորներ կոչ են անում ՄՔԴ-ին հրաժարվել Նեթանյահուին ձերբակալելու օրդերի գաղափարից

Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խան, Հաագա, արխիվ

Ամերիկացի 12 հանրապետական սենատորներ համատեղ նամակով սպառնացել են Միջազգային քրեական դատարանին պատժամիջոցներ սահմանել, եթե դատարանը որոշի Գազայի հատվածում մարտական գործողությունների առնչությամբ Իսրայելի պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի նկատմամբ ձերբակալության հրամանագիր արձակել։

Սենատորներն ապրիլի 24-ին են նամակն ուղարկել են ՄՔԴ դատախազ Քարիմ Խանին, սակայն այդ մասին միայն այսօր է հայտնի դարձել։ Նամակը ստորագրած օրենսդիրների թվում են Թոմ Քոթոնը (Արքանզաս), Մարկո Ռուբիոն (Ֆլորիդա) և Թեդ Քրուզը (Տեքսաս):

«Միացյալ Նահանգները թույլ չի տա ՄՔԴ-ին քաղաքականացված գրոհներ կատարել մեր դաշնակիցների վրա: Գործողություն ձեռնարկեք Իսրայելի դեմ, մենք գործողություն կձեռնարկենք ձեր դեմ և պատժամիջոցներ կսահմանենք ՄՔԴ-ի անձնակազմի և հարակից անձանց նկատմամբ, կարգելենք ձեզ և ձեր ենթականերին այցելել ԱՄՆ», - նշված է նամակում:

Ըստ Zeteo կայքի, Սենատում դեմոկրատական մեծամասնության ներկայացուցիչ Քրիս Վան Հոլենը (Մերիլենդ) իր հանրապետական գործընկերների նամակը որակել է որպես ճնշում դատարանի վրա և «արարք, որը կարելի էր ակնկալել մաֆիայից, բայց ոչ՝ ԱՄՆ սենատորներից»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թուրքիան միանում է Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցինՄիջազգային քրեական դատարանը հնարավոր է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներին ձերբակալելու որոշում կայացնի. ԶԼՄ-ներ