Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր երդմնակալության հանդիսավոր արարողությունից հետո կարող է Պետական դումա ներկայացնել նոր վարչապետի թեկնածությունը: Այդ մասին «Առաջին ալիք» հեռուստակայանի եթերում հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա հիշեցրել է, որ օրենքի համաձայն՝ երդմնակալությունից հետո կառավարությունը վայր կդնի լիազորությունները և վարչապետն ու նախարարները կշարունակեն աշխատանքը պաշտոնակատարների կարգավիճակում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վլադիմիր Պուտինը հինգերորդ անգամ ստանձնեց ՌԴ նախագահի լիազորությունները