Ըստ մամուլի՝ ԱՄՆ ԿՀՎ պետը հանդիպելու է Իսրայելի վարչապետին

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչության պետ Ուիլյամ Բըրնս, արխիվ

The Times of Israel թերթը, վկայակոչելով Իսրայելի կառավարության պաշտոնյաների, հաղորդում է, որ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչության պետ Ուիլյամ Բըրնսը Արևմտյան Երուսաղեմում այսօր հանդիպելու է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։

Նախօրեին Բըրնսը Դոհայում բանակցել էր Քաթարի վարչապետի հետ՝ քննարկելով Գազայի հատվածում հրադարար հաստատելու, պատանդներին ազատ արձակելու բանակցությունների ընթացքը, որ տեղի են ունենում Քաթարի ու Եգիպտոսի միջնորդությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նեթանյահուն ասել է, որ Գազայում պատերազմին այժմ վերջ տալը «Համաս»-ին իշխանության կպահիԿատարը պատրաստ է անհրաժեշտության դեպքում երկրից արտաքսել «Համաս»-ի առաջնորդներին. The Times of Israel