Գազայի հատվածում անցած տարվա հոկտեմբերի 7-ից զոհվել է ավելի քան 10 հազար կին

Խան Յունիս, Գազայի հատված, մարտ, 2024թ․

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածում մեկնարկած ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է ավելի քան 10 հազար կին։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA):

«Գազայի հատվածում հակամարտությունը շարունակում է մնալ պատերազմ կանանց դեմ: Ավելի քան 10 հազար կին է սպանվել, ևս 19 հազարը վիրավորվել է», - ասվում է UNRWA-ի՝ X -ում տեղադրած հաղորդագրությունում:

Գործակալության տվյալներով՝ ամեն օր 37 երեխա իրենց մայրերին են կորցնում։ Գազայի հատվածում կանայք սարսափելի կենսապայմաններում են հայտնվել։

Ավելի քան 150 հազար հղի կանայք և կերակրող մայրեր ջրի և հիգիենայի միջոցների սահմանափակ հասանելիություն ունեն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կոլումբիան խզում է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ՝ Գազայի հատվածի պատճառով«Համաս»-ը պետք է առաջիկայում արձագանքի հրադադարի առաջարկինԳազայում զոհերի թիվը հասել է 34 հազար 305-ի