Ադրբեջանը տրամադրված է իրական արդյունքների հասնել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների նորմալացման բոլոր տարերում։ Այդ մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում ընդունելով հումանիտար և մշակութային հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին։
Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն` Բայրամովը խաղաղության օրակարգի շրջանակում դրական առաջընթաց է գնահատել սահմանազատման հանձնաժողովներում ձեռք բերված համաձայնությունը։
Շվիդկոյը Բաքվում մասնակցել է միջմշակութային երկխոսության միջազգային ֆորումին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն դժկամություն է ցուցաբերում՝ պայմանագրի նախագծում Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելու. Միրզոյան