Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն այսօր հայտնել է, որ Փարիզի Օլիմպիական խաղերի փախստականների թիմում ընդգրկված են 36 մարզիկներ 11 երկրներից, որոնք մրցելու են 12 սպորտաձևում։ Նրանք ուրիշ երկրներում ապրող իրանցի, սիրիացի, եթովպացի, աֆղանստանցի, սուդանցի ու այլ ազգությունների մարզիկներ են։
Փախստականների թիմն իր զինանշանն ունի, որի կենտրոնում սիրտ է՝ շրջապատված նետերով։
ՄՕԿ-ը փախստական մարզիկների թիմը է ստեղծել 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում։ Այն ժամանակ փախստական 10 մարզիկ էր մասնակցել Օլիմպիական խաղերին, Տոկիոյի անցած Օլիմպիադայում նրանց թիվը 29 էր, իսկ Փարիզում կլինեն 36 մարզիկներ։
Փարիզի Օլիմպիական խաղերը մեկնարկելու են հուլիսի 24-ին։