Ադրբեջանի իշխանությունը դիտարկում է խորհրդարանական ընտրությունները ևս վաղաժամ անցկացնելու հնարավորությունը։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Մազահիր Փանահովը։
Ադրբեջանի Միլլի մեջլիսի ընտրությունները հերթական նախատեսված են այս տարվա նոյեմբերին։ Փանահովը նշել է, որ նույն ժամանակահատվածում Բաքուն հյուրընկալում է СОР29 միջազգային համաժողովը, և այդ իսկ պատճառով «հնարավոր է ընտրությունների օրը տեղափոխելու որոշում կայացվի»։
Ադրբեջանում վերջին նախագահական ընտրությունները ևս անցկացվել են արտահերթ կարգով՝ նախատեսված ժամկետից մի քանի ամիս շուտ։ Ադրբեջանական ընդդիմադիր ուժերը, որ վերջին տարիներին պարբերաբար բոյկոտել են համապետական ընտրությունները, պնդում են, որ իշխանությունն արտահերթի գնալով մրցակիցներին զրկում է պատրաստվելու հնարավորությունից՝ չեզոքացնելով պոտենցիալ հակառակորդներին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իլհամ Ալիևը անձնական ռեկորդ սահմանեց՝ ընտրություններում ստանալով ձայների 92 տոկոսը Լցոնումներ, լրագրողների, դիտորդների գործունեության խոչընդոտներ․ Ադրբեջանում ընտրություններ են