Ռուսաստանը հերքում է Ուկրաինայում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ ԱՄՆ-ի մեղադրանքը։
«Մենք տեսել ենք այդ մասին լուրերը։ Ինչպես միշտ՝ այդ հայտարարությունները հնչում են անապացույց, ոչնչով չհիմնավորված։ Ռուսաստանը կար և մնում է հավատարիմ իր պարտավորություններին, նշված ոլորտում միջազգային իրավունքին», - այսօր ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նախօրեին Միացյալ Նահանգները Ռուսաստանին մեղադրել էր ուկրաինական զորքերի դեմ քիմիական խեղդող նյութ՝ քլորոպիկրին կիրառելու մեջ։ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների նոր ցանկում ընդգրկել է տասնյակ անհատների և ընկերություններ՝ Ռուսաստանի կողմից Քիմիական զենքի մասին կոնվենցիայի ենթադրյալ խախտման համար։