Կոլումբիան խզում է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ՝ Գազայի հատվածի պատճառով

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն ելույթ է ունենում Բոգոտայում, 1-ը մայիսի, 2024թ․

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է, որ իր երկիրը խզում է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ, քանի որ նրանց կառավարությունը և նախագահը ցեղասպանություն են իրականացնում Գազայի հատվածում։ «Եթե Պաղեստինը մեռնի, կմեռնի և մարդկությունը», - հանրահավաքում հայտարարել է Պետրոն՝ արժանանալով պաղեստինամետ ցույցի մասնակիցների ծափերին։

Իսրայելի իշխանությունները Կոլումբիայի նախագահի հայտարարությունը գնահատել են որպես հակասեմական և ատելություն հրահրող, պնդելով, որ նրա դիրքորոշումը հավասարազոր է «Համաս»-ին գովաբանելուն։

ԱՄՆ-ը և Եվրամիությունը «Համաս»-ը համարում են ահաբեկչական խմբավորում։ Անցած հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի գրոհայինները հարձակվեցին իսրայելական բնակավայրերի վրա, ինչին հետևեց Իսրայելի բանակի պատասխան գործողությունը Գազայի հատվածում։ Պատերազմը շուրջ 7 ամիս շարունակվում է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թուրքիան միանում է Իսրայելի դեմ Միջազգային քրեական դատարանում քննվող հայցինՄիջազգային քրեական դատարանը հնարավոր է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներին ձերբակալելու որոշում կայացնի. ԶԼՄ-ներ«Իսրայելի կառավարությունը վաղ թե ուշ Գազայում հանցագործությունների համար կկանգնի դատարանի առաջ»․ Թուրքիայի ԱԳՆ