«Խնդիրը շատ ավելի լուրջ է, քան «Օտարերկրյա թափանցիկության մասին» օրինագիծը։ Կարևորը՝ ինչ տեղի կունենա ընտրություններում», - բրիտանական Sky News-ի հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Նա ասել է, որ վետո կդնի այդ օրենքի վրա, սակայն խորհրդարանը վետոն կհաղթահարի։
«Այդ օրենքը խորհրդանիշ է, բայց ամեն դեպքում ընտրություն կա, որոշում, էկզիստենցիալ ընտրություն, որը Վրաստանը պետք է կատարի ընտրություններում՝ Եվրոպա կամ Ռուսաստան», - ընդգծել է Զուրաբիշվիլին։
Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են գալիք աշնանը։
Երկրի խորհրդարանը նախօրեին երկրորդ ընթերցմամբ ընդունել է վիճահարույց նախագիծը, որն անվանում են նաև «օտարերկրյա գործակալների» մասին օրենք: Վրացական ոստիկանությունը հերթական բողոքի ցույցը բիրտ ուժի կիրառմամբ ցրել է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վրաստանի խորհրդարանում անվտանգության կարմիր մակարդակ է․ չեղարկվել է լիագումար նիստըԱրցունքաբեր գազ, ծեծված ընդդիմադիրներ․ վրացական ոստիկանությունը հերթական բողոքի ցույցը կրկին բիրտ ուժի կիրառմամբ է ցրելՎրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը