Ոստիկանությունն արգելում է մուտքը դեպի Կիրանց, «հատուկ գործողություն» են իրականացնում

Ոստիկանությունը փակել է Կիրանց տանող ճանապարհը, 2.05.2024

Ոստիկանությունը վաղ առավոտից արգելում է մուտքը դեպի սահմանամերձ Կիրանց։ «Ազատության» աշխատակցին տեղում ոստիկանության գնդապետը փոխանցել է, թե տարածքում հատուկ գործողություն է իրականացվում և մուտքը Կիրանց արգելված է անվտանգության նկատառումներով։

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե Կիրանցում առաջիկա օրերին կսկսվի այն հատվածի սահմանազատումը։