«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է, «Ազատության»-ը փոխանցեցին Քննչական կոմիտեից։
Սուքոյանը կասկածվում է Civic.am կայքի լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու համար։
Ավելի վաղ լրագրող Դավիթ Լևոնյանը հայտնել էր, որ Ազգային ժողովի բակում Լևոն Քոչարյանի օգնականն իրեն հարվածել և հայհոյել է քաղաքական հարցերի շուրջ՝ իր կողմից որպես լրագրող երկու օր առաջ հրապարակված տեսանյութի կապակցությամբ։
ՔԿ-ն երեկ տեղեկացրել է, որ լրագրողի ներկայացրած հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Լրագրողը ճանաչվել է տուժող։