ԱՄՆ-ը շարունակում է հավատալ, որ Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ նշելով՝ «դա մի բան է, որի ուղղությամբ մենք շարունակելու ենք աշխատել»:
«Սա աշխարհի մի տարածք է, որով անձամբ քարտուղարն (Էնթոնի Բլինքեն) է զբաղվում: Եվ քարտուղար լինելու ընթացքում նա կանոնավոր շփումներ է ունեցել է ունեցել երկու երկրների հետ էլ: Եվ մեր շփումները շարունակվում են երկուսի հետ էլ», - նշել է Պատելը:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն օրերս առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։
Բլինքենը նախ վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության պայմանագրի ուղղությամբ առաջընթացին, ասված է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենը ողջունել է Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք օգտագործելու համաձայնությունը