«Մեր երկրի կողմից աջակցվող երկկողմ և ուղիղ խաղաղ բանակցություններն ուղղված են Հարավային Կովկասում կայուն խաղաղությանն ու կայունությանը», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Դոհայում Արաբական պետությունների լիգայի Համագործակցության և տնտեսական համաժողովին։
Ադրբեջանի արտգործնախարարը պնդել է՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին երկկողմ պայմանավորվածությունները «վկայում են, որ ամենաարդյունավետ և հաջողված գիծն է փոխադարձ արդյունքների հասնելու առումով»:
Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են»՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։
Ըստ այդմ, հայկական կողմը հետ կքաշվի Բաղանիս-Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրիմլի ու Ղըզըլհաջիլի գյուղերի ուղղություններով։
Գործընթացն առայժմ չի վերաբերում Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքներին, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածին, որը դեռ մնում է հայկական վերահսկողության տակ:
Երեկ Հայաստանի կառավարությունը հաղորդեց, որ արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ԱլմաթիումՍահմանազատման գործընթացից հետո սահմանագծման աշխատանքների մեկնարկը դրական քայլ էր. ԱլիևԵրևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկները