Կադիրովի 16-ամյա որդին՝ Պուտինի անվան հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող

Ադամ Կադիրովը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը որդուն՝ 16-ամյա Ադամին, նշանակել է Գուդերմեսում Վլադիմիր Պուտինի անվան ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանի համակարգող (կուրատոր), գրել է նա Տելեգրամում։

Կադիրով կրտսերը սկսել է մրցանակներ ստանալ և բարձր պաշտոնների նշանակվել նախորդ աշնանից. հոկտեմբերին ռուսական ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում մեծ սկանդալ առաջացրեց մի տեսանյութ, ըստ որի Ադամ Կադիրովը Գրոզնիի քննչական մեկուսարանում ծեծի է ենթարկում մահմեդականների սուրբ գիրքը՝ Ղուրանը այրելու համար մեղադրվող Նիկիտա Ժուրավլյովին։

Նրան շնորհվել է Չեչնիայի Հանրապետության հերոսի կոչում։

Ռամզան Կադիրովի հարազատներն ու ընկերները պարբերաբար մրցանակներ ու տարբեր պաշտոններ են ստանում Չեչնիայում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կադիրովը ծանր հիվանդ է, նրան կարող է փոխարինել Ալաուդինովը. ԶԼՄ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կադիրովի 18-ամյա որդին նախարարի պաշտոն է ստացել