Ուկրաինական զորքերի իրավիճակը արևելքում վատթարացել է, նրանք ստիպված են եղել նահանջել նոր պաշտպանական դիրքեր, կիրակի օրը հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։
Տելեգրամում գրառմամբ Ալեքսանդր Սիրսկին հայտնել է, որ «ամենաբարդ իրավիճակը Պոկրովսկի և Կուրախովսկի ուղղություններում է (Դոնեցկի մարզ խմբ.), որտեղ շարունակվում են կատաղի մարտերը»։
Նրա խոսքով՝ ռուսական բանակն ակտիվորեն առաջ է շարժվում առաջնագծի գրեթե ողջ երկայնքով, որոշ ուղղություններով մարտավարական հաջողություններ ունի։ Արձագանքելով այս իրավիճակին, ըստ Սիրսկու, ուկրաինացի զինվորականները ստիպված են եղել «նահանջել Դոնեցկի մարզի Բերդիչի, Սեմենովկա և Նովոմիխայլովկա գյուղերից դեպի արևմուտք գտնվող նոր գծեր»։
Սիրսկին գրում է, որ առանձին դիրքերը ձեռքից ձեռք են անցնում օրական մի քանի անգամ, ինչը բերում է իրավիճակի ոչ միանշանակ ըմբռնման։
Ուկրաինան այժմ սպասում է ամերիկյան ռազմական օգնության առաքմանը, որը, ըստ պաշտոնյաների, չափազանց կարևոր է Ռուսաստանի երկամյա ներխուժումը զսպելու համար: