Կիրանցից Իջևան տանող ճանապարհին դիմակավորված ուժայինները փորձել են առանց որևէ բացատրության բերման ենթարկել NewDay.am կայքի օպերատորին, «Ազատությանը» հայտնում է կայքի խմբագիր Անի Գևորգյանը։
Ըստ նրա՝ օպերատորին գետնին են տապալել, անգամ ձեռնաշղթա հագցրել։ Գևորգյանի խոսքով, սակայն, երբ ինքն աղմուկ է բարձրացրել, իրավապահներն ազատ են արձակել գործընկերոջը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Կիրանցի բախումների փաստով երկու վարույթ է հարուցվել, ապա դրանք միացվել ենԳիշերը Կիրանցի ակցիայի վայր էին ժամանել զինվորականներ. Քննչականը մանրամասնում էԲախումներ քաղաքացիների և սևբերետավորների միջև՝ Կիրանցում