Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բուդապեշտում մասնակցել է պահպանողականների համաժողովին, որը մամուլը բնորոշում է որպես պոպուլիստների, եվրահոռետեսների և հակաLGBT-ական միջոցառում։
Կոբախիձեն իր ելույթում անդրադառնալով «օտարերկրյա գործակալների» օրինագծի դեմ բողոքի ակցիաներին, ասել է, թե Վրաստանը կարողացավ հաջողությամբ պաշտպանել իր ազգային-կրոնական ինքնությունը և ավանդական արժեքները։
Հունգարիայի վարչապետը գովաբանել է Կոբախիձեին։
Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովը (CPAC) ամերիկյան պահպանողականների ավանդական հավաք է, բայց կարող է գումարվել նաև այլ երկրներում։ Եվրոպայում այն տեղի է ունենում միայն Հունգարիայում
Համաժողովին միայն երկու երկրի գործող ղեկավար է մասնակցել՝ Կոբախիձեն և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Մյուս մասնակիցները ծայրահեղ աջ հայացքներով նախկին պաշտոնյաներ ու գործիչներ են։
Անցած հոկտեմբերին Օրբանը այցել էր Թբիլիսի։