Տավուշի Բագրատաշեն գյուղի մոտակայքում ցուցարարների և ոստիկանների միջև բախումների ընթացքում բերման ենթարկված մի քանի քաղաքացիներ ազատ են արձակվել։
Բերման ենթարկվածների թվում է նաև «Ժողովրդական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը։ Այս պահին Ոստիկանության Նոյեմբերյանի բաժանմունքի մոտ մի խումբ քաղաքացիներ են հավաքվել՝ հաջակցություն նրան։
Ոստիկանությունը մինչև այս պահը պաշտոնապես չի հայտնել բերման ենթարկվածների թիվը, ու նաև, թե ինչ կարգավիճակ ունեն նրանք։
Մարդիկ այսօր փակել էին ճանապարհը դեպի Վրաստան: Ոստիկանները հրմշտելով ցրեցին նրանց, հեռացրին մեքենաները ճանապարհից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Freedom House-ը մտահոգված է Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լարված իրավիճակ Բագրատաշենի մոտ. ոստիկաններն ուժով բացեցին ճանապարհը (թարմացված)