Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները մարտավարական զորավարժություններ են անցկացրել, հաղորդում է երկրի Պաշտպանության նախարարությունը։
«Զորավարժությունների ընթացքում անձնակազմը հաջողությամբ մարտական պատրաստվածության է բերել «Իգլա-Ս» շարժական զենիթահրթիռային համակարգը և չեզոքացրել պայմանական հակառակորդի օդային թիրախները», - ասված է հաղորդագրությունում։
Անցած շաբաթ էլ Ադրբեջանի ռազմաօդային և ռազմածովային ուժերն էին համատեղ վարժանքներ անցկացրել։
Հայաստանին միլիտարիզացիայի մեջ մեղադրող Ադրբեջանն ինքը պարբերաբար զորավարժություններ է անցկացնում. տարեսկզից մի քանի զորավարժություն միայն Ադրբեջանի հատուկ ջոկատայիններ են անցկացրել՝ բարձրլեռնային գոտում՝ ուժեղ ցրտի պայմաններում։ Վարժանքներ են անցկացրել նաև ԶՈՒ օպերատիվ ստորաբաժանումները, տանկերի և մարտական մեքենաների անձնակազմերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի ինժեներասակրավորական ստորաբաժանումներում մարտական պատրաստության պարապմունքներ են անցկացվում