Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ համաձայնությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին հիմնական խոչընդոտը, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարությունը։
Բեռլինը նշել է, որ պատրաստ է հնարավոր աջակցություն ցուցաբերել կայուն խաղաղության ճանապարհին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ապրիլի 26-ին Բեռլինում նախատեսված է Գերմանիայի կանցլերի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը
Երեկ Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման պետական հանձնաժողովների 8-րդ հանդիպումը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանձնաժողովները նշում են, որ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրով, բայց եթե հետագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրով» (խաղաղության պայմանագրով) կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա հանձնաժողովի կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն խաղաղության պայմանագրի սկզբունքներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, «Ազատության» հարցին ի պատասխան, այսօր հայտարարեց՝ առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել՝ ընդգծելով՝ չէր ցանկանա, որ ո՛չ թերագնահատվեր, ո՛չ գերագնահատվեր տեղի ունեցածը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը ողջունում է Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինքեն ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գուտերեշը ողջունել է երեկվա համաձայնությունը, կոչով դիմել Երևանին ու Բաքվին