Ապրիլի 26-ին Բեռլինում նախատեսված է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը։
Նա ասել է, որ երկկողմ հարաբերություններից բացի քննարկվելու են արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, տնտեսական և էներգետիկ թեմաններին առնչվող հարցեր։
Մինչ այդ, ապրիլի 22-ին Իլհամ Ալիևը Ռուսաստանում հանդիպում է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Կրեմլը հաղորդել է, որ նրանք քննարկելու են երկու երկրների ռազմավարական գործընկերության զարգացումը, մտքեր են փոխանակվելու տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ապրիլի 26-ին Ադրբեջանի նախագահը կմեկնի Բեռլին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հաջորդ շաբաթ Ալիևը կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու Պուտինին․ Կրեմլ