Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ապրիլի լույս 20-ի գիշերը ութ շրջանների վրա հիսուն անօդաչու թռչող սարք է խոցվել։
Մոսկվան հարձակումների համար մեղադրում է Կիևին։
Ըստ Ռուսաստանի ռազմական գերատեսչության՝ Բելգորոդի մարզում խոցվել է 26 անօդաչու թռչող սարք, 10՝ Բրյանսկի, 8՝ Կուրսկի, 2՝ Տուլայի և մեկական անօդաչու թռչող սարք՝ Սմոլենսկի, Ռյազանի, Կալուգայի և Մոսկվայի շրջաններում։
Բելգորոդի շրջանում ԱԹՍ բեկորներից մասնավոր բնակելի շենք է վնասվել, հաղորդել է վարչական շրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը՝ նշելով, թե երկու խաղաղ բնակիչ է մահացել։
Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր ռուսական շրջանները պարբերաբար ենթարկվում են գնդակոծությունների և անօդաչու սարքերի հարձակումների: Կիևը հիմնականում չի մեկնաբանում այս հաղորդագրությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բելգորոդում ԱԹՍ-ն մխրճվել է բազմաբնակարան շենքի մեջ, կա մեկ զոհ