Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 օկուպացված գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Այխան Հաջիզադեն, արխիվ

«Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի 4 օկուպացված գյուղերը», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ վկայակոչելով Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 8-րդ նիստի արդյունքները։

«Հայաստանը համաձայնել է վերադարձնել ադրբեջանական չորս գյուղերը, որոնք օկուպացված են եղել 1990-ականների սկզբից», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Այխան Հաջիզադեն։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։

«Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետեւ Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո», - հայտարարել է վարչապետի աշխատակազմը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քարտեզ. Ի՞նչ են նախնական պայմանավորվել Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում սահմանազատման հարցում