Ֆրանսիական ոստիկանությունը շրջափակել է Փարիզում Իրանի հյուպատոսությունը, երբ տեղեկություն է ստացվել, որ շենքի ներսում մի տղամարդ սպառնում է պայթեցնել իրեն:
Reuters-ը, վկայակոչելով ոստիկանության աղբյուրը, փոխանցում է, որ տղամարդուն նկատել են ժամը 11-ին հյուպատոսարան մտնելիս, բաճկոնին ենթադրաբար ամրացված է եղել նռնակ։
Ֆրանսիական ոստիկանությունը հայտնել է, որ իրավապահները դեպքի վայրում են, հանրությանը հորդորելով խուսափել տարածքից։ Հաղորդվում է, որ մոտակայքում գտնվող մետրոյի աշխատանքն ընդհատվել է։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: