Հակակոռուպցիոն դատարանն այսօր մերժել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանքից ազատելու հերթական միջնորդությունը, «Ազատության»-ը հայտնեց նրա փաստաբաններից Անդրանիկ Մանուկյանը։
Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի պաշտպանական թիմը պնդում է՝ կան բոլոր հիմքերը՝ Դավիթ Տոնոյանին ազատ արձակելու համար։
Նա գրեթե երկուսուկես տարի է՝ կալանավորված է «անպիտան հրթիռների» գործով՝ շուրջ 4.5 միլիոն դոլար յուրացնելու համար։ Նախկին նախարարն այս գործով անցնող 7 մեղադրյալներից միակն է, որ անազատության մեջ է։ Դատարանը մերժել է Տոնոյանի կալանքը փոխելու բազմաթիվ միջնորդությունները։
Ինքը՝ Դավիթ Տոնոյանը չի ընդունում մեղադրանքը, հայտարարել է, որ իր նկատմամբ «թավշյա քաղաքական հետապնդում է իրականացվում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դավիթ Տոնոյանը հայտարարում է՝ իր նկատմամբ քրեական հետապնդումն ուղղորդում է վարչապետը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ