Երևանը հերքում է տեղեկությունները, թե իբր բրյուսելյան հանդիպմանը հայտարարություններից բացի, նաև փաստաթղթեր են ստորագրվել։
Հայաստանի ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հայտարարել է, որ Փաշինյան -Ֆոն դեր Լայեն- Բլինքեն ապրիլհինգյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել։
«Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել: Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է», - նշել է խոսնակը։
Անի Բադալյանը շեշտել է, որ ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակով հանդիպումը Հայաստանի դիմակայունության ու տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին էր, ինչի շուրջ անտեղի աղմուկ է ստեղծվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Կլաարի՝ Երևանն ու Բրյուսելը դեռ հետ են շահում 10 տարի առաջ կորսված ժամանակը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ Երևանի համագործակցությունը ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ․ Մհեր Գրիգորյան