Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի գործունեությունը կդադարեցվի, հաղորդում է ադբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին։
Պաշտոնական հաստատում չկա։
Երեկ Կրեմլի խոսնակը պաշտոնապես հաստատեց, որ Լեռնային Ղարաբաղից հեռանում են 2020-ի պատերազմից հետո այնտեղ տեղակայված ռուս խաղաղապահները։
Ռուս-թուրքական դիտորդական կենտրոնն Աղդամում տեղակայվել է 44-օրյա պատերազմից հետո Անկարայի ու Մոսկվայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։ Կենտրոնի նպատակը «Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելն էր»։ Այդ կենտրոնի գործունեությամբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան փաստացի առաջին ռազմական ներկայությունն ապահովեց Հարավային Կովկասում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աղդամում բացվել է ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան մեկ տարով երկարաձգեց Աղդամի մոնիտորինգի կենտրոնի իր զինվորականների մանդատը