«Ռուսական հումանիտար առաքելություն» կազմակերպության գլխավոր տնօրեն Սերգեյ Շևչուկը ասել է, որ պլանավորում են Հայաստանում ծրագիր իրականացնել Ղարաբաղից տեղահանված երեխաների համար։
Ըստ նրա՝ ծրագիրն ուղղված է լինելու 4-13 տարեկան երեխաների սոցիալական ռեաբիլիտացիային։
«Մենք պրոցեսի մեջ ենք, բայց կարծում եմ մոտ ենք, որ շուտով հայտարարենք մեկարկին 100 տոկոսով պատրաստ լինելու մասին»,- ՏԱՍՍ-ին ասել է Սերգեյ Շևչուկը։
Արցախը հայաթափվեց, երբ դեռևս այնտեղ գտնվող ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում ադրբեջանական բանակը անցած սեպտեմբերին հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ավելի քան 100 հազար բռնի տեղահանված անձ Արցախից ժամանել է Հայաստան