«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը մեզ ոչ թե կհեռացնի ԵՄ-ից այլ ավելի կմերձեցնի դաշինքի հետ», - այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ մեկնաբանելով Արևմուտքից հնչող քննադատությունը։
«Իրականում այս օրենքը եվրոպական է, քանի որ հիմնված է եվրոպական ամենակարևոր արժեքների՝ թափանցիկության և հաշվետվողականության վրա։ Եվրոպական լինելուց բացի այս օրենքը նաև վրացական է, քանի որ պաշտպանում է մեր ինքնիշխանությունը», - հայտարարել է Վրաստանի վարչապետը։
Ավելի վաղ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ էր արել դադարեցնել օրենքի ընդունման գործընթացը՝ նշելով, որ այն չի համապատասխանում «ԵՄ արժեքներին ու չափանիշներին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը