«Եթե սիոնիստական վարչակազմը մեր տարածքի հանդեպ անգամ փոքրիկ մի ոտնձգություն կատարի, կարող է շատ կոշտ և լուրջ հակազդեցության բախվել», - այսօր Թեհրանում, բանակի օրվան նվիրված շքերթի ընթացքում հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
«Ես դիմում եմ մեր տարածաշրջանի պետություններին։ Մեր զինված ուժերը՝ բանակը և «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը», անվտանգության երաշխավորներ են և խաղաղություն կերտողներ, դրանք այն ուժերն են, որոնք հպարտություն և ուժ են պարգևում տարածաշրջանին։ Այնպես որ, սիոնիստական ռեժիմի հետ հարաբերություններ հաստատելու և պարտվողի վրա խաղադրույք կատարելու փոխարեն, ես խորհուրդ եմ տալիս՝ ապավինեք ձեր սեփական ուժերի, մահմեդական ուժերի, նաև մեր բանակի և «Հեղափոխության պահապանների» կորպուսի վրա», - հայտարարել է Իրանի նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանն ու Իսրայելը շարունակում են սպառնալիքներ փոխանակել